Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սննդային ալերգիա

Սննդային ալերգիա

Նարինե Պանդիկյանը ներկայացնում է, որ շատ է տարածված նաեւ սննդային ալերգիան։ «Մարդիկ կան՝ գիտեն, որ կոնկրետ այս կամ այն սննդամթերքն օգտագործելու դեպքում անպատճառ ռեակցիա է լինելու ։

 

Իսկ մնացած բոլորուտելիքներից նման բան չի լինում։ Ռեակցիա կարող են առաջացնել ոչ միայն բոլորին հայտնի ալերգիկ սննդատեսակները, այլ անգամ՝ տավարի միսը։ Եթե փոքրիկ մի կտոր էլ ուտի, հիվանդության մի խումբ ախտանշանները՝ ցանը, այտուցը, քորը, ի հայտ կգան։ Մենք հիվանդ ենք ունեցել, որ մի փոքրիկ կտոր ընկույզից էր նման ռեակցիա ունենում։ Ուտելուց մոտ կես ժամ անց անպատկերացնելի ինչ-որ բան էր կատարվում։ Ե՛վ ցանը, ե՛ւ քորը, ե՛ւ այտուցվածությունը, ե՛ւ ընդհանուր դրսեւորումները՝ այն ամենը, ինչ որ նկարագրված է ալերգոլոգիայի դասագրքերում՝ ի հայտ էր գալիս։ Բայց մնացած ուտելիքներից նման որեւէ երեւույթ չէր առաջանում։ Սրանք կոնկրետ սննդամթերքի հետ կապված ալերգիաներն են։


Սննդային ալերգիան պայմանավորվում է ոչ միայն այս կամ այն սննդամթերքի օգտագործումով, այլեւ աղեստամոքսային տրակտի խանգարումներով։ Վերջերս մեր բաժանմունքում սննդային ալերգիայով մի հիվանդ ունեինք, ով երկար ժամանակ աղեստամոքսային տրակտի բուժում էր ստացել։ Բուժող բժիշկներն ասել էին, թե նրա մոտ ալերգիա չկա։ Բայց իրականում ոչ ստանդարտ ախտանշաններով ալերգիա էր ընթանում։ Այն հերքելու համար նախ փորձանմուշներ պետք է վերցնել։ Նման դեպքերում մենք հետազոտում ենք ճշտելու համար, թե արդյոք չկա՞ն աղեստամոքսային տրակտի խանգարումներ կամ որեւէ այլ պաթոլոգիա։


Ալերգիկ երեւույթներ կարող են առաջանալ նաեւ էխինակոկով հիվանդի մոտ, ինչպես նաեւ ճիճվակրության ժամանակ։ Այդ հարուցիչները կենդանի օրգանիզմ են եւ իրենց կենսագործունեության ընթացքում, բնականաբար, ինչ-որ տոքսիններ են արտադրում։ Նյութեր, որոնք մարդու օրգանիզմի վրա ազդում են որպես ալերգեններ՝ առաջացնելով ալերգիկ ռեակցիա։


Արդյունավետ բուժման համար պետք է համապատասխան հետազոտություններ կատարել՝ լիովին պատկերացնել, թե ի՞նչն է ալերգիայի պատճառ դարձել։


Սակայն պարտադիր չէ ամեն հիվանդին 15-20 տեսակի հետազոտությունների ենթարկել։ Դրա համար էլ կա մասնագետ, ով անամնեզ հավաքելու, հիվանդի հետ զրուցելու ընթացքում արդեն ճշտում է հարցերի այն շրջանակը, որը պետք է կա՛մ հաստատվի, կա՛մ հերքվի։ Բուժումը կարող է եւ ընթացքում սկսված լինի։ Բայց ճշտելով այդ շրջանակը, հետագայում որեւէ նեղ մասնագետի խորհրդատվություն պետք է նշանակի։


Սննդային ալերգիայի ժամանակ իրավիճակներ են լինում, որ այդ հետազոտությունների անհրաժեշտությունն ընդհանրապես չի լինում։ Որովհետեւ արդեն պարզ է պատճառը, գիտենք ինչից է եղել՝ ձվից, ելակից, ցիտրուսային մրգերից, սեխից կամ որեւէ այլ ուտելիքից։ Հետեւաբար սննդային ալերգիա է եւ համապատասխան բուժում է անցկացվում։


Հնարավոր է եւ ոչ մի բուժում չարվի։ Եթե մարդը գիտի, որ միայն այդ սննդատեսակից է, ապա եթե այն կենսական շատ կարեւոր նշանակություն չունի՝ իր սննդակարգից տվյալ ուտելիքը հանում է։


Ալերգիկ հիվանդներին եւ առաջին հերթին սննդային ալերգիայի ժամանակ համապատասխան դիետա է նշանակվում։
Թեստերով է ճշտվում, թե հատկապես որ սննդից է ալերգիան։ Բայց դրանք սահմանափակ քանակի սննդամթերքի նկատմամբ են արվում։ Բացի այդ, եթե ստամոքսաղիքային տրակտի խանգարումներ կան, եթե մարսողությունը նորմալ չէ, աղիքները նորմալ չեն գործում, ապա ինչ որ ուտում է՝ արդեն նորմալ չի մարսում, որն էլ ալերգեն է հանդիսանում։ Այ, հենց այստեղ է, որ վճռորոշ դեր է կատարում բժշկի պրոֆեսիոնալիզմը։ Երբեմն կլինիկական տվյալները ավելի խոսուն են լինում, քան լաբորատոր հետազոտությունների արդյունքները», – նշում է ալերգոլոգ-իմունոլոգ Նարինե Պանդիկյանը։

Եվ այսպես…

Ալերգիան համակել է երկրագնդի բնակչության զգալի մի հատվածին։ Գարնան հետ ոմանք հրճվում են ծաղկունքով, ոմանք տառապում են՝ հոսում է աչքերից ու քթից, անվերջ քորվում են, փռշտում…


«Ինչ-որ տեղ հյուր ես լինում, որեւէ մեկի հետ հանդիպում ես՝ շրջապատում անպատճառ ալերգիկ գանգատներ ունեցողներ կան։ Հեռուստացույցով որեւէ հաղորդում ես նայում, մեկ էլ հնչում է՝ ես շատ առողջ եմ, միայն թե ամառները սկսում եմ ինչ-որ փռշտալ։ Ակամա ախտորոշում ես՝ սեզոնային ռինիտ է, բայց այդ մասին չգիտի», – ասում են մեր ալերգոլոգները։

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ